Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում մենք եղել ենք սահմանային ուղեկալներում. Այցերը ոչ մեկին արգելված չեն. Անդրանիկ Քոչարյան

Սյունիքում մենք եղել ենք սահմանային ուղեկալներում. Այցերը ոչ մեկին արգելված չեն. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
14:11, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված իրենց նախաձեռնության մերժմանը և հանձնաժողովի կողմից արտահերթ նիստ չգումարելու հարցին  և ընդգծեց, որ իրենք այդ հարցում լինելու են հետևողական:

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքը հանձնաժողովի անդամների հետ եղել է Սյունիքում, եղել են նաև սահմանային ուղեկալներում. «Այսինքն՝ հանձնաժողովն այցեր է կատարում իր վերահսկողության շրջանակներում, և այդ այցերը ոչ մեկին արգելված չեն՝ գնալու և տեղում ծանոթանալու»:

Նրա խոսքով՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցերը, որ բարձրացրել է ընդդիմությունը, ավելի շատ տեղավորվում են լսումների կամ հարցապնդումների դաշտում. «Օրինակ՝ ինձ հետաքրքիր է, դուք հարցապնդումներ արե՞լ եք այդ գերատեսչության ղեկավարությանը»: