Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան»-ի առաջնորդ Ռոբերտ Սեդրակովիչը թեկնածուին փոխելու որևէ առաջարկ ձեզ չի՞ արել. Անդրանիկ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: 

Ընդդիմության թեկնածուն դարձյալ Արթուր Ղազինյանն է:

«Մենք հասկանում ենք, որ այս խնդիրը ուշ թե շուտ պետք է լուծում ստանա: «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ Ռոբերտ Սեդրակովիչը, որևէ առաջարկ ձեզ չի՞ արել թեկնածուին փոխելու»,- հարցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին:

Ի պատասխան Գեղամ Նազարյանն ասաց, որ թեկնածուի հարցը քննարկվել է իրենց խմբակցությունում, և իրենք պնդում են Արթուր Ղազինյանի թեկնածությունը. «Խմբակցության նախագահը ևս թեկնածուին փոխելու առաջարկ չի արել»: