Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը չի կարողանում ընդունել Քաջարանի պղնձամոլիբդենայինի 15 տոկոսի անցումը ՀՀ-ին, ոչ թե մեզ կամ մեր փեսացուներին. Վահագն Ալեքսանյան

Քոչարյանը չի կարողանում ընդունել Քաջարանի պղնձամոլիբդենայինի 15 տոկոսի անցումը ՀՀ-ին, ոչ թե մեզ կամ մեր փեսացուներին. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
15:47, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: 

Ինչպես նշեց «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, «Հայաստան» դաշինքը մեր լրագրողները բաժանում են թևերի՝ Դաշնակցություն, Վահե Հակոբյանի թև, Ռոբերտ Քոչարյանի թև, և նա, անդրադառնալով Քոչարյանի թևից Անդրանիկ Թևանյանի ԱԺ-ում հնչեցրած ելույթին, ասաց. «Թևանյանը ՀՀ-ի դեմ սանձազերծած պատերազմում արդարացնում է Ալիևին:

Մարդն ուղղակի ասում է, որ դուք այլ ելք չեք թողել Ադրբեջանին, քան պատերազմն էր: Այս նույն թեզերը, որոշակի բառախաղերով, արդեն իսկ արտաբերել էր Ռոբերտ Քոչարյանը, այն էլ Մոսկվայում ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ»:

Ալեքսանյանի կարծիքով՝ Ալիևն արդեն կարիք չունի այդքան մեծ նավթադոլարներ վճարել իր լոբբիստներին: «Հայաստան» դաշինքի այսօրվա պահվածքի ակունքում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի անցումն է Հայաստանի Հանրապետությանը, շեշտում եմ՝ ՀՀ-ին, ոչ թե ինձ, Անդրանիկ Քոչարյանին կամ մեր փեսացուներին: Հեսա մերժման փուլը կանցնի Ռոբերտ Քոչարյանի մոտ, և կգա համակերպման փուլը»,- ամփոփեց Վահագն Ալեքսանյանը: