Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոբերտ Քոչարյանն իր առաջ խնդիր է դրել՝ ինչքան հնարավոր է պղտորել մեր ներքաղաքական կյանքի ջուրը»․ Անդրանիկ Քոչարյան

«Ռոբերտ Քոչարյանն իր առաջ խնդիր է դրել՝ ինչքան հնարավոր է պղտորել մեր ներքաղաքական կյանքի ջուրը»․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
16:09, 05 октябрь 2021
«Ռոբերտ Քոչարյանն իր առաջ խնդիր է դրել ինչքան հնարավոր է պղտորել մեր ներքաղաքական կյանքի ջուրը»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հիշատակելով նաև ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ իրենք կառավարության ծրագիրն անպայման իրականություն են դարձնելու. «Եվ նրանք դա հասկանում են: Եվ խնդրի լուծումը գտնվում է իրենց մոտ՝ թող գնան Ռոբերտ Քոչարյանից ազատություն պահանջեն, ազատագրվեն, որովհետև ինքը հաստատ թույլ չի տալիս, որ ներ թեկնածու ներկայացնեն: Ինչո՞ւ, «Հայաստան» դաշինքում ուրիշ թեկնածու չկա՞ր»:

Անդրադառնալով ընդդիմության կողմից փակ քննարկումներ անցկացնելու պահանջի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը հարց բարձրացրեց. «Իսկ նրանք ունե՞ն գաղտնիության թույլտվություն»:

«Մենք կլուծենք «Հայաստան»-ի ազատագրման խնդիրը նաև իրենց առաջնորդի կամքից»,- ամփոփեց Անդրանիկ Քոչարյանը: