Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ցավալի է հետևել, թե ինչպես են ՀՀ երկու պաշտոնաթող նախագահները փորձում վնաս հասցնել Հայաստանի ն ու մեր պետական շահին. հարց է առաջանում՝ ում օրակարգերն են նրանք սպասարկում». Նազելի Բաղդասարյան

«Ցավալի է հետևել, թե ինչպես են ՀՀ երկու պաշտոնաթող նախագահները փորձում վնաս հասցնել Հայաստանի ն ու մեր պետական շահին. հարց է առաջանում՝ ում օրակարգերն են նրանք սպասարկում». Նազելի Բաղդասարյան
Քաղաքականություն
19:37, 05 октябрь 2021
«Ցավալի է հետևել, թե ինչպես են ՀՀ երկու պաշտոնաթող նախագահները փորձում վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանն ու մեր պետական շահին: Հարց է առաջանում, թե ում օրակարգերն են նրանք սպասարկում»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորի խոսքով՝ այն թեզերը, որ օգտագործում են ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները, շատ ճարպկորեն միջազգային ատյաններում օգտագործվում են Հայաստանի, Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի դեմ:

Նա նշեց, որ ԵԽԽՎ-ում մեր հարևան երկրի ներկայացուցիչները վկայակոչում էին պաշտոնաթող նախագահների խոսույթները և փորձում էին ամրապնդել, որ նույնիսկ մեր նախկին իշխանությունները պնդում են, որ պատերազմի սանձազերծողը հենց մեր երկիրն է. «Միտումնավոր վնաս հասցնելու այս մոլուցքը չի կառավարվում, բայց հույս ունեմ, որ մեր ընդդիմադիրների շարքերում կան բանիմաց մարդիկ, որ կասեն, որ այդ թեզերն օգտագործվում են մեր դեմ մեր սահմաններից դուրս»: