Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իսկանդեր»-ի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրված են». Տիգրան Ավինյան

«Իսկանդեր»-ի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրված են». Տիգրան Ավինյան
Քաղաքականություն
17:27, 03 март 2021
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընծացքում ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ՝ «Իսկանդեր»-ը կրակե՞լ է,  թե՞ ոչ եւ արդյո՞ք վարչապետը գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հայտարարությունը։ 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տվյալ հարցի շուրջ բոլոր հնարավոր պարզաբանումներն ու հայտարարությունները եղել են։ «Պարզաբանումները տրվել են վարչապետի մամուլի խոսնակի կողմից: Կարծում եմ՝ այդտեղ որևէ ավելացնելու բան չկա», - ասաց Ավինյանը։ 

 «Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ կառաջարկեմ ծանոթանալ ռուսական կողմի հայտարարությանը, որում նույնպես ասվում է, որ հարցը պարզաբանված է, և որևէ խնդիր չկա»,- հավելեց փոխվարչապետը: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը  հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու եւ Շուշիի ուղղությամը կրակելու վերաբերյալ, ասել էր՝ «Իսկ գուցե պատասխանեն, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով»։