Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իջևանին սպասվում է պայծառ ապագա. «դժգույն» ապագա չի սպասվում ՀՀ որևիցե քաղաքի, գյուղի. ԿԳՄՍ նախարարը՝ Գեղամ Նազարյանին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց, թե ինչ ուսումնական հաստատություններ, թանգարաններ են կառուցվել Շուշիում 1992-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը:

Պատգամավորը բարձրացրեց, իր խոսքով, նաև իջևանցիների մտահոգությունը, թե այդ դեպքում ինչ է սպասվում Իջևանին, որտեղ ոչինչ չի կառուցվել:

Ի պատասխան հարցի առաջին հատվածին, ԿԳՄՍ նախարար Դումանյանը խնդրեց հարցին թվային տեսքով գրավոր պատասխանել, իսկ ինչ վերաբերում է Իջևանին, նա ասաց. «Իջևանին սպասվում է պայծառ ապագա: Ես պատասխանում եմ հարցին առանց ընդհանրացումների:

Որևէ դժգույն ապագա չի սպասվում ՀՀ որևիցե քաղաքի, գյուղի»: