Աշխատանքային օրն ավարտվել է․ նախագահը դիմում չի ուղարկել Սահմանադրական դատարան

Քաղաքականություն
Աշխատանքային օրն արդեն ավարտվել է, բայց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՍԴ լրատվականից, իսկ նախագահի լրատվական բաժինը չպատասխանեց մեր զանգերին։
Նշենք, որ այսօր լրանում է Սահմանադրական դատարան դիմելու 3-օրյա ժամկետը։
Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը և պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Եթե նախագահը որոշել է փոստով ուղարկել դիմումը, ապա կարող է և այսօր ավելի ուշ ուղարկել այն։
Ամենայն հավանականությամբ, Արմեն Սարգսյանը որոշել է մինչև վերջ "լարը ձգել" և լարվածությւան մեջ պահել քաղաքական դաշտը։