Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսային վարակի վերահսկման համար ԱՆ-ին կտրամադրվի ևս 2մլրդ դրամ

Կորոնավիրուսային վարակի վերահսկման համար ԱՆ-ին կտրամադրվի ևս 2մլրդ դրամ
Քաղաքականություն
11:45, 07 октябрь 2021
Առողջապահության նախարարությանը հատկացվեց լրացուցիչ 2 մլրդ 365մլն դրամ՝ Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման և բուժման ծախսերն իրականացնելու համար: Համապատասխան որոշման նախագիծը գործադիրը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պետությունն ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը:

«Շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե բավարար չափով պատվաստման գործընթացն իրականացնենք, պետք է որ նման գումարների ծախսման կարիք չունենանք: Արդեն 20 բժշկական հաստատություն ընդգրկված է կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում: Ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է»,-նշեց Անահիտ Ավանեսյանը: