Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր պնդումները սիրուն չեն. Թագուհի Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում լինելու և իշխանության հետ «խաղեր տալու» մասին

Ձեր պնդումները սիրուն չեն. Թագուհի Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում լինելու և իշխանության հետ «խաղեր տալու» մասին
Քաղաքականություն
14:03, 08 октябрь 2021
«Ես քննարկել եմ մեր խմբակցության ղեկավարի հետ, և իմ քայլերի համար բացառապես ես եմ պատասխանատու, և մենք միասին եկել ենք այդ եզրահանգման, ու ես մեկնել եմ Մոսկվա»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանելով «Հրապարակ»-ի լրագրողի այն հարցին, թե ինչու է նա Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել Մոսկվա:

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ հարաբերություններին, Թագուհի Թովմասյանն ասաց. «Շատ լավ գիտեք, որ ես եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ, և ես դուրս եմ եկել այդ խմբակցությունից, ու եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որևէ ընդհանուր բան ունենալ, հաստատ իմացեք՝ որևէ կաշկանդող բան չէր լինի: Ես շարունակում եմ մնալ իմ համոզմունքին, իսկ մարդկային հարաբերությունները ես բարձր եմ գնահատել ու բարձր եմ գնահատում»:

Իշխան Զաքարյանի՝ իշխանությունների հետ «խաղեր տալու» հարցին ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանն ասաց. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ իրեն հարցնեք, բայց կարծում եմ՝ ձեր պնդումները, ոչ իր ներկայությամբ այսպիսի զրույցները սիրուն չեն»: