Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ կարծիքով՝ Իրանը պատերազմի ժամանակ չէր կարող բացահայտ այլ դիրք գրավել. դա բխում էր իրենց ազգային շահերից՝ պաշտպանել տարածքային ամբողջականության գործոնը». Գեորգի Միրզաբեկյան

«Իմ կարծիքով՝ Իրանը պատերազմի ժամանակ չէր կարող բացահայտ այլ դիրք գրավել. դա բխում էր իրենց ազգային շահերից՝ պաշտպանել տարածքային ամբողջականության գործոնը». Գեորգի Միրզաբեկյան
Քաղաքականություն
19:48, 08 октябрь 2021
«Հոդված 3» ակումբի «Եռացող տարածաշրջան. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման հնարավոր հետևանքները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ իրանագետ Գեորգի Միրզաբեկյանը նշեց, որ որպես իրանագետ կարող է ասել, որ Իրանն ունի իր յուրահատուկ կողմերը՝ կենցաղայինից մինչև դիվանագիտական, և բարդ է ու պետք է նաև համապատասխան պատրաստվածություն ունենալ, սակայն սա կապված է նրա հետ, թե ինչքանով է տվյալ պետությունը բաց կամ փակ։ «1997 թվականից սկսած՝ Իրանը աստիճանաբար բացել է իր դռները դրսի աշխարհի հետ իր հարաբերություններում, և դա հասել է մեր օրեր, ու դա կախված է տվյալ իշխանությունից,  թե ինչպիսի քաղաքականություն են նրանք վարում»,- ասաց Միրզաբեկյանը։  
 
Այս պահին, ըստ իրանագետի, Իրանի կառավարությունն իրեն համարում է բավականին պրագմատիկ և մեծ ազգային շահեր է հետապնդում։ Այս կարևոր այցերը նաև վկայում են Իրանի կառավարության կենսունակության մասին։
 
«Ես չէի ասի, թե Հայաստան-Իրան հարաբերությունները պայմանականորեն վատացել են 2020 թվականի պատերազմում՝ Իրանի կողմից բացահայտ Հայաստանին չօժանդակելուց հետո։ Իմ կարծիքով՝ Իրանը պատերազմի ժամանակ չէր կարող բացահայտ այլ դիրք գրավել, և դա բխում էր իրենց ազգային շահերից՝ պաշտպանել տարածքային ամբողջականության գործոնը»,- ասաց Միրզաբեկյանը։ 
 
Սակայն իրենք, ըստ իրանագետի,  բավական մտահոգված էին ստատուս քվոյի փոփոխությամբ, և մենք տեսնում ենք, որ Հայաստանից բացի, ավելի լուրջ մտահոգվելու առիթ ունի նաև Իրանը։ Հայաստանն ու Իրանը պատերազմից հետո բնական դաշնակիցներ են։
«Կարծում եմ՝ Իրանը ներուժ ունի դուրս գալու ստեղծված իրավիճակից։ Բնականաբար, դա կախված է նաև նրանից, թե Արևմուտքի հետ ինչպիսի հարաբերություններ կստացվեն»,- եզրափակեց Գեորգի Միրզաբեկյանը։