Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքում փորձելու են խժդժություններ հրահրել՝ փորձելով բախում առաջացնել ցուցարարների և ոստիկանների միջև. Ազատամարտիկների դաշինք

Ընդդիմության կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքում փորձելու են խժդժություններ հրահրել՝ փորձելով բախում առաջացնել ցուցարարների և ոստիկանների միջև. Ազատամարտիկների դաշինք
Քաղաքականություն
21:23, 03 март 2021

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Սիրելի՛ հայրենակիցներ. Մեր ունեցած հավաստի տեղեկություններով որոշ քաղաքական խմբակներ և դրանց հետևում կանգնած անձինք այսօր և վաղը ընդդիմության կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքում փորձելու են խժդժություններ հրահրել՝ փորձելով այդպիսով բախում առաջացնել ցուցարարների և ոստիկանների միջև, որին էլ իրենց մտադրության համաձայն պետք է հաջորդի իբր զինված ուժերի միջոցով «ժողովրդին ոստիկանությունից պաշտպանելը»:

Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու նրան սատարող քաղաքական ավանտյուրիստների ոչ մեծ խմբակը, բացի իրենց կողմից հրապարակված պլան A-ն և պլան B-ն, ծրագրել են նաև սա՝ պլան C-ն: Խորապես վստահ լինելով մեր հասարակության ողջախոհության և մեր զինված ուժերի ղեկավարության գերակշիռ մեծամասնության սթափության ու հայրենասիրության վրա, այնուամենայնիվ մեր պարտք են համարում կոչ անել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Որևէ դեպքում չտրվել սադրանքներին և չմասնակցել որևէ անօրինական գործողության:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Բացառել որևէ մասնակցություն քաղաքական գործընթացների՝ հայրենասիրական ինչ փաթեթավորմամբ էլ փորձեն այն ձեզ մատուցել: Մենք վերահաստատում ենք մեր տեսակետն առ այն, որ առկա ճգնաժամը բացառապես քաղաքական է և պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ