Աբունցի հաղթանակը Գորիսում արդեն կանխատեսելի է․ Առուշանյանի որոշ թիմակիցներ փորձում են պայմանավորվել հետագա պաշտոնավարումը շարունակելու շուրջ
Քաղաքականություն
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ Գորիսում ՔՊ թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավը կտրուկ թափ է հավաքել և, կարելի է ասել, որ գորիսեցիների շրջանում նրա հաղթանակը այլևս կանխատեսելի է։ Բանը հասել է նրան, որ Առուշանյանի որոշ նախկին թիմակիցներ, համայնքապետարանի աշխատակիցներ փորձում են տարբեր գաղտնի եղանակներով կապի դուրս գալ Աբունցի շտաբի հետ և խնդրել, որ վերջինս ընտրություններից հետո նրանց չազատի զբաղեցրած պաշտոններից։
Առուշ Առուշանյանի՝ «Ղառի» թիմում փաստացի մնացել է նրա հայրը, որը դռնեդուռ ընկած փորձում է մարդկանց համոզել, որ հանուն որդու ազատության իրենց ձայնը տան Առուշին՝ ինքն էլ չհասկանալով, որ Առուշը բանտից չի ազատվի անգամ, եթե ՄԱԿ-ի նախագահ ընտրվի, և որ Քոչարյանը փորձում է քաղաքական խաղի մեջ որպես մանրադրամ օգտագործել Առուշանյանին։ Առուշանյանի շտաբի մյուս անդամներից հօգուտ Առուշանյանի առավել ակտիվ են նրանք, որոնք ներգրավված են դատարանում գտնվող տարբեր գործերում։ Մյուսները՝ թեկուզ արտաքուստ ցույց են տալիս, թե ամեն ինչի պատրաստ են հանուն Առուշանյանի, տարբեր ձևերով փորձում են Աբունցին հասկացնել, որ պատրաստ են իր համար աշխատել։
Ինչ մնում է հասարակ գորիսեցուն, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է․ նրանք թեև չեն ուզում Առուշի հոր մոտ վատամարդ դուրս գալ, բայցև չեն հավատում հեքիաթին, թե Առուշի վրա բացված մի քանի բավականին ուժեղ քրեական գործերը փակվելու են ընտրություններով և Առուշը հրաշքով դուրս է գալու բանտից։ Իսկ բանտից նրա դուրս չգալու պարագայում Առուշի թիմը որպես համայնքապետ պիտի ընտրի ավագանու ցուցակի այն համարին, որի վրա գոնե քրեական գործ չկա, այս դեպքում՝ չորրորդ համարին, որի անունն անգամ չկարողացանք ճշտել։
Այս բոլոր փաստերի համախումբը՝ դրան գումարած Վլադիմիր Աբունցի կենսագրությունն ու մարդկային որակները, նրան դարձրել են Գորիսի ընտրությունների բացարձակ ֆավորիտ, իսկ թե ի՞նչ արդյունք ցույց կտան Առուշի թիմակիցների հետկուլիսային խաղերը, ժամանակը ցույց կտա։