Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ու՞մ են պատրաստվում իրենց ձայնը տալ գյումրեցիները ՏԻՄ ընտրություններին»․ ՀԱՐՑԱԽՈՒՅԶ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 10 կուսակցություն և դաշինք։

Պաշտոնական քարոզարշավն սկսվել է սեպտեմբերի 22-ին։

Civic.am-ը հարցախույզի միջոցով փորձեց պարզել, թե գյումրեցիները որ քաղաքական ուժին կամ միավորման են տալիս իրենց նախապատվությունը։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ պատրաստվում են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի։ Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին «Հայրաքաղաք» և «Բալասանյան» դաշինքների անունները՝ ի դեմս Լևոն Բարսեղյանի և Վարդգես Սամսոնյանի։

Շատերն էլ՝ կա՛մ չցանկացան նշել, թե ում օգտին են պատրաստվում քվերակել, կա՛մ դեռ չէին կողմնորոշվել։ Քաղաքացիների որոշ հատված ընդհանրապես մտադիր չէր մասնակցել ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում: