Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից. ԱԺ նախագահը՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին

Այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից. ԱԺ նախագահը՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին
Քաղաքականություն
13:23, 12 октябрь 2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Մոսկվայում ունեցած իր հանդիպումներին, վստահեցրեց, որ Ռուսաստանը կիսում է ստեղծված իրավիճակի հետ կապված մեր բոլոր գնահատականները: 

Լրագրողի հարցին՝ կապված  Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ խաղաղ բնակչի սպանության հետ,  Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ տեղեկություններով՝ այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից: Եվ նաև քննություն է սկսվել»:

Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի ժամկետներին, ԱԺ նախագահն ասաց. «Մեր ռազմագերիները վաղուց պետք է վերադարձած լինեին: Ադրբեջանը փաստացի չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ բերելով տարբեր շինծու արդարացումներ: Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը աներկբա պետք է կատարվի: Այսօր մենք խոսում ենք ճանապարհների բացման, խաղաղության մասին, բայց դրանից առաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան»:

ԱԺ նախագահի խոսքով՝ Մոսկվայում կայացած քննարկումների ժամանակ նույնիսկ առանձին անձանց հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել. «Կին ռազմագերու մասին մենք ինֆորմացիա ունենք, ցավոք սրտի, Ադրբեջանը չի հաստատում այդ տեղեկությունը: Այսօր ես հանդիպում ունեմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ես այդ հարցը պետք է քննարկեմ նրանց հետ: Ես մեծ հույսեր ունեմ, որ «ռազմագերի» բառակապակցությունը մենք կթողնենք անցյալում, համենայնդեպս, մենք ամեն ինչ անում ենք»: