Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիսաբոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանը, որին ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նոր կազմով՝ հեռավար տարբերակով

Լիսաբոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանը, որին ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նոր կազմով՝ հեռավար տարբերակով
Քաղաքականություն
15:28, 12 октябрь 2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

Սույն թվականի հոկտեմբերի 8-ից 11-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանը, որին ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նոր կազմով՝ հեռավար տարբերակով։

Խորհրդարանական պատվիրակության անդամները մասնակցեցին հանձնաժողովների աշխատանքներին։ Վահագն Ալեքսանյանը՝ քաղաքական հարցերով, Արուսյակ Ջուլհակյանը ժողովրդավարության և անվտանգության, իսկ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ պաշտպանության, գիտության և տեխնոլոգիայի հանձնաժողովների նիստերին։

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ նախատեսված հարցուպատասխանի շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կողմից պատրաստված հարցը վերաբերում էր 44 օրյա պատերազմի ընթացքում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությանը, ոչ միայն որպես սպառազինության մատակարարող, այլև վարձկան-ահաբեկիչների հովանավոր։ Չնայած, ասոցացված պատվիրակությունների ներկայացուցիչներին հարցի իրավունք այս անգամ չտրվեց, այնուամենայնիվ, վերոնշյալ թեման ՀՀ խորհրդարանական պատվիրակության օրակարգում է լինելու նաև հաջորդ նստաշրջանների ընթացքում։