ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը ամենակենսունակն է առաջ ընթանալու. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն
«Գործնական առումով մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը: Կարծում եմ՝ սա ամենակենսունակ եղանակն է առաջ ընթանալու»,- այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Հնդկաստանի և ՀՀ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարին:
Հնդկաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց իրենց սկզբունքային դիրքորոշումը հակամարտությունը խաղաղ, ոչ ուժի կիրառման, երկխոսության միջոցով լուծելու վերաբերյալ. «Ոչ միայն այս տարածաշրջանում, այլև մեր տարածաշրջանում: Մենք դեմ ենք բռնությանը»: