Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավութօղլուն խոսել է Էրդողանի բանակցային պարտության մասին․ ermenihaber.am

Դավութօղլուն խոսել է Էրդողանի բանակցային պարտության մասին․ ermenihaber.am
Քաղաքականություն
13:43, 13 октябрь 2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Halk TV հեռուստաալիքին։ Ըստ հարցազրույցում նրա առաջ քաշած թեզի՝ Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։

«Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում է, որ մեծարգո նախագահ Էրդողանն այն սեղանին, որի շուրջ Սոչիում նստել է Պուտինի հետ, ինչ-որ բաներ տանուլ է տվել։ Սիրիայի ռեժիմը, առանց Պուտինի կանաչ լույսի տեղից չէր շարժվի»,-ընդգծել է Ահմեդ Դավութօղլուն։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին։ Նշել է, որ Թայիփ Էրդողանը, պարբերաբար խոսելով սեպտեմբերի 28-ի հեղաշրջման մասին, ցանկանում է ծածկել իր կոռումպացվածությունը և վախ է տարածում հանրության շրջանում՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Աղբյուր`ermenihaber.am