Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահին
Քաղաքականություն
21:27, 13 октябрь 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ Հարեբ ալ-Ամիմիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման շուրջ:

Հաշվի առնելով, որ ԱՄԷ վերահսկիչ պալատի նախագահը 2019 թվականից ստանձնել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունը՝ Մհեր Գրիգորյանը և Հարեբ ալ-Ամիմին քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է թե՛ հանրային ռեսուրսների կառավարման ոլորտում և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը: