Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ աշխատասենյակում փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, իսկ ՊԵԿ քննչական վարչությունում՝ ոչ. ՊԵԿ նախագահ

«Իմ աշխատասենյակում փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպես է սահմանված նոր կարգով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց, որ այդպիսին է ընթացակարգը:

Լրագրողների դիտարկմանը, որ նախկինում հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էր դեմ նման մշակույթին, Ռուստամ Բադասյանն ասաց. «Դա վերաբերում էր ՀՔԾ քննիչի աշխատասենյակին, որը քննում էր այնպիսի գործ, որը կարող էր պետական պաշտոնյաներին առնչվել: Իսկ ՊԵԿ քննչական գործառույթներն էապես տարբերվում են ՀՔԾ-ից և Հակակոռոիպցիոն կոմիտեից: ՊԵԿ քննչական վարչությունում որևէ նկար տեղադրված չէ»: