Արցախի խորհրդարանը հերթական նիստում կշարունակի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը

Քաղաքականություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 10-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված և գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները ստացած օրինագծերի՝ հերթական նիստում քննարկելու հարցերը:
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը: Խորհրդարանին կներկայացվի բյուջեի վերջնական տարբերակը և պատգամավորների 2-րդ փուլ առաջարկությունների վերաբերյալ կառավարության տեսակետը
Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է նաև, որ 2-րդ նստաշրջանի օրակարգ է մտցվում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրելու մասին հարցը: