Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին
Քաղաքականություն
20:03, 14 октябрь 2021
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր   ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող  և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Պաշտոնապես  հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: