Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ. Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ. Բայրամով
Քաղաքականություն
20:43, 14 октябрь 2021
 Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Մինսկում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների  խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքերի՝ հատկապես ինքնիշխանության, պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնամխելության հիմա վրա»,- ասել է Բայրամովը։

Նա  նշել է, որ Ադրբեջանը կոչ է անում սկսել Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց նշյալ սկզբունքների պահպանմամբ։

Բայրամովը նաև խոսել է Ադրբեջանի պատրաստակամության մասին  կատարելու եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է և մնացել է անցյալում»,- ելույթի վերջում ադրբեջանական թեզն է հնչեցրել Բայրամովը: