Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի Մեջլիսին է ներկայացվել 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը, այթ թվում՝ Կարո Փայլանին

Թուրքիայի Մեջլիսին է ներկայացվել 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը, այթ թվում՝ Կարո Փայլանին
Քաղաքականություն
21:44, 14 октябрь 2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը:

Նախագահականի կողմից ներկայաված օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական  «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը:

Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը: