Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ. միջադեպի մասին տեղեկացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ. միջադեպի մասին տեղեկացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը
Քաղաքականություն
23:56, 14 октябрь 2021
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից: