Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ հարթակը հարաբերություններ պարզելու տեղ չէ. Փաշինյանը՝ Ալիևին

ԱՊՀ հարթակը հարաբերություններ պարզելու տեղ չէ. Փաշինյանը՝ Ալիևին
Քաղաքականություն
16:56, 15 октябрь 2021
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին։ Ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՊՀ հարթակը հարաբերություններ պարզելու տեղ չէ։ «Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայցեր են ներկայացրել Հաագայի միջազգային դատարան։ Այնտեղ սկսվել է դատական գործընթաց, և ես կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակներում կարելի է հնչեցնել բոլոր մեղադրանքները։ Համենայնդեպս, մենք այդպես ենք պատրաստվում վարվել և հիմնավորել մեր դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի համատեքստում»,- ասաց Փաշինյանը։