Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Բաբայանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

Դավիթ Բաբայանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին
Քաղաքականություն
17:46, 15 октябрь 2021
Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից:
 
Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ։
 
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի ներգրավմանն առնչվող հարցեր։