Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ․ Կարեն Սարուխանյան

Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ․ Կարեն Սարուխանյան
Քաղաքականություն
14:16, 18 октябрь 2021
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ՜ Գյումրեցիներ,

Դե ինչ, կարելի է փաստել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններն արդեն անցյալում են։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և հավաստիացնել, որ Ձեր տված քվեն պարտավորեցնող է մեր քաղաքական թիմի համար։

Նախնական արդյունքներով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ, որը կծառայի Գյումրեցու, մեր քաղաքի շահին։

Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը և ներգրավածություն են ունենալու Գյումրու համայնքի զարգացման պրոցեսում»։