Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
Քաղաքականություն
12:33, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, և օրակարգի հարցերից մեկը դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր:

«Հայաստան» դաշինքը արդեն ութերորդ անգամ այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքում Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Շարունակեք, շարունակեք, մինչև օրենքը բերենք պատշաճ մակարդակի»: