Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին

Հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին
Քաղաքականություն
12:44, 19 октябрь 2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է սահմանել անվտանգությանը սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը:

«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի այս նախագծի վերաբերյալ քննարկմանը։

Նախագիծը ընդունվեց և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։