Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է»․ Փաշինյան

«Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է»․ Փաշինյան
Քաղաքականություն
18:20, 10 февраль 2021
«Պատերազմից հետո երեք ամիս է մենք առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել եւ քննել նախապատերազմյան շրջանը, քննել պաերազմի կառավարման ընթացքը, քննել բանակցությունների ընթացքը եւ համապատասխան զեկույցով հանդես գալ ժողովրդի առջեւ։ Ես ուզում եմ վարչապետից ստանալ պատասխան՝ չենք ուզու՞մ քննել, իմանալ եւ ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել, պարոն վարչապետ», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ  Ն․ Փաշինյանին հարց ուղղեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Նախ ձեր ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Դուք այդ թեմայի մասին խոսելիս հրապարակային ասում էիք, որ, այսպես ասած, պարիտետային հանձնաժողով պետք է լինի, բայց երբ ես ուսումնասիրեցի Ձեր նախագիծը, ձեր առաջարկած նախագծով հանձանժողովը 70%-ով պիտի ձեւավորվի այն քաղաքական ուժերից, որոնք Ձեր հարցերի բոլոր պատասխանները տարբեր ամբիոններից տվել են։ Այս պահին պատերազմի հետ առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող։ Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, վարչապետը նշեց, որ այս պահին պատերազմի հետ առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող։ «Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն։ Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»- ավելացրեց նա։

Մարուքյանն արձագանքեց՝ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա դրա լեգիտիմությունը ցածր է լինելու, քանի որ այն մեծամասամբ կազմված է լինելու իշխանության ներկայացուցիչներից։