Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա ԶԼՄ-ների ազատությունը կաշկանդելու վտանգավոր տենդենց է. նրանց գործառույթի մեջ չի մտնում աղբյուրը բացահայտելը. Լիլիթ Գալստյան

Սա ԶԼՄ-ների ազատությունը կաշկանդելու վտանգավոր տենդենց է. նրանց գործառույթի մեջ չի մտնում աղբյուրը բացահայտելը. Լիլիթ Գալստյան
Քաղաքականություն
15:05, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ: Այժմ քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց նախագծի հեղինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, նախագծով առաջարկվում է օրենքում սահմանել նոր հասկացություն, այն է՝ «չնույնականացված աղբյուրներ» հասկացությունը:

Նրա խոսքով՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծում է, որ նախագիծը կաշկանդում, սահմանափակում է ԶԼՄ-ների գործունեությունը. «Մենք լրատվամիջոցների վրա դատավորա-քննչական, հետախուզական պարտականություն ենք սահմանում, որ նրանք բացահայտեն աղբյուրները, երբ դա լրատվամիջոցի բուն գործառույթի մեջ չի մտնում: Սա լրատվամիջոցների ազատությունը կաշկանդելու վտանգավոր տենդենց է»:       

Գեղամ Ադյան