Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել

«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել
Քաղաքականություն
17:33, 19 октябрь 2021
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին դեռ չի ընդունել:

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առավելագույն ձայներ հավաքած «Բալասանյան դաշինք»-ի ՝ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավոր տարբերակներ արդեն քննարկվում է սոցիալական ցանցերում:

«Բալասանյան դաշինք»-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ միանալու ու կոալիցիա կազմելու որոշում այս պահին չկա, բայց ներթիմային քննարկումներ ընթանում են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բալասանյան դաշինք» կուսակցության թիմի անդամ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ իրենց ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը, ով COVID ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն դուրս է գրվել։