Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երեւանում

ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երեւանում
Քաղաքականություն
11:03, 20 октябрь 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում  մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի  նիստին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022 թվականի գարնանը՝ Հայաստանում: