Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի Տաթև համայնքում ձայների այսօրվա վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայներից 1-ն անվավեր է ճանաչվել

Սյունիքի մարզի Տաթև համայնքում ձայների այսօրվա վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայներից 1-ն անվավեր է ճանաչվել
Քաղաքականություն
12:23, 20 октябрь 2021
Այսօր առավոտից Սյունիքի մարզի Տաթև համայնքի թիվ 34 Տարածքային ընտրական տեղամասում վերսկսվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկը։ Արդեն թվով երեք տեղամասերի՝ 34/20, 34/22 և 34/24 արդյունքները վերահաշվարկվել են։ Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկներից պակասեց մեկը, որն անվավեր ճանաչվեց։ Այլ փոփոխություններ չեն գրանցվել։ Սպասվում է վերահաշվարկ ևս 3 տեղամասում՝ 2-ը Տաթև համայնքի և 1-ը՝ Գորիս համայնքից։ 

Հիշեցնենք, որ երեկ Տաթև համայնքի մեկ տեղամասի վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեներն ավելացել էին 9-ով, «Շանթ» դաշինքինը 4֊ով, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 1֊ով։ Ընդհանուր առմամբ Տաթև համայնքում ՔՊԿ ձայներն ավելացան 8֊ով, «Շանթ» դաշինքինը 4֊ով, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 1֊ով։ 

Հիշեցնենք նաև, որ Տաթև համայնքում յուրաքանչյուր քվեն կարող է որոշիչ լինել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների մոտ կեսը և համայնքապետի ընտրությունը կախված է նրանից, թե կկարողանա՞ն արդյոք ընդդիմադիր կուսակցությունները հավաքել այնքան ձայն, որ կարողանան կոալիցիա կազվելով՝ ընտրել համայնքապետ, թե՞ ոչ։