Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կմասնակցի ՀՀ պետական բյուջեի մասին քննարկումներին

Հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կմասնակցի ՀՀ պետական բյուջեի մասին քննարկումներին
Քաղաքականություն
13:05, 20 октябрь 2021
Հոկտեմբերի 25-ից խորհրդարանում կմեկնարկեն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը, որի ընթացքում քննարկվելու է Հայաստանի պետական բյուջեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կմասնակցի այդ քննարկումներին:

Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումն է: Նիստերի օրակարգում ներառված է նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագիծը։

Հոկտեմբերի 25-ի քննարկմանը հրավիրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

Զեկուցողներն են լինելու ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։