Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թիվ 34 ընտրատարածքի ձայների վերահաշվարկի արդյունքում Տաթևում ՔՊ ձայներն ավելացան 9-ով, «Շանթ դաշինք»-ինը՝ 3-ով

Թիվ 34 ընտրատարածքի ձայների վերահաշվարկի արդյունքում Տաթևում ՔՊ ձայներն ավելացան 9-ով, «Շանթ դաշինք»-ինը՝ 3-ով
Քաղաքականություն
14:10, 20 октябрь 2021
Սյունիքի մարզի Տաթև համայնքի թիվ 34 ընտրարարածքային հանձնաժողովում քիչ առաջ ավարտվեց ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկը։ Տաթև համայնքում ընտրություններին մասնակցել էր 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Շանթ» դաշինքը։ Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիներից 337ը իրենց ձայնը տվել էին «Ապրելու երկիր» կուսակցությանը, 949֊ը՝ «Շանթ» դաշինքին, իսկ 1280 քաղաքացի քվեարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ 

Վերահաշվարկից հետո բոլոր տեղամասերի հաշվարկով ՔՊ ձայներն ավելացան 9֊ով, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանը՝ 3֊ով, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ձայները մնացին նույնը։ 

Համայնքապետ ընտրելու համար ուժերին պետք է ավագանու անդամների մեծամասնության քվեն։

Կիրակի օրը կամփոփվեն վերջնական արդյունքները, որից հետո կհրապարակվի, թե որ ուժը քանի ավագանու անդամ կունենա և արդյոք Քաղպայմանագիրը կկարողանա՞ միանձնյա համայնքապետ ընտրել, նաև՝ թե ընդդիմադիր երկու ուժերի միավորումը բավարար կլինի՞ համայնքի ղեկավար ընտրելու համար։