Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր են Ստեփանավանի համայնքապետի թեկնածուները և ինչ կենսագրություն ունեն նրանք. ՀԺ

Ովքեր են Ստեփանավանի համայնքապետի թեկնածուները և ինչ կենսագրություն ունեն նրանք. ՀԺ
Քաղաքականություն
16:49, 20 октябрь 2021
Լուսանկարում՝ ձախից աջ՝ Արմեն Գրիգորյան, Հարություն Ղարագոզյան, Վանո Հակոբյան 

Նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է:

Ստեփանավանում համայնքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է:

Վերջինս ծնվել է 1974 թ. հոկտեմբերի 16-ին, Ստեփանավան քաղաքում:

1981-1991 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1993-1994 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1995-1999 թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի տնտեսաիրավագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը՝ ստանալով տնտեսագետ ֆինանսիստի որակավորում:

2007-2008 թթ. սովորել և ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, շնորհվել է կառավարման բակալավրի աստիճան՝ «Կառավարում» մասնագիտությամբ:

2012 թ. վերապատրաստվել է «Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայում՝ «Պետական և տեղական կառավարում» որակավորմամբ:


2000-2010 թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում՝ որպես բաժնի պետ:


2010-2012 թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Տաշիրի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես տեսչության պետ:

2012-2020 թթ. աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում՝ որպես ծառայության պետ:

2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ամուսնացած է, ունի 3 դուստր:

ԲՀԿ-ի թեկնածուն Հարություն Ղարագոզյանն է:
Ծնվել է 1973 թ․-ին, Լոռու մարզի  Ստեփանավան քաղաքում։

1980-1990 թթ․-ին սովորել է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում։

1990-1992 թթ․-ին սովորել է Վանաձորի Գյուղատնտեսական քոլեջում՝ ավարտելով   «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն, տնտեսական գործունեություն»  ֆակուլտետը։

2005-2009 թթ․-ին սովորել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

1989-1991 թթ․-ին աշխատել է որպես Ստեփանավանի շրջկոպի բանվոր։

1991-1992 թթ․-ին Ստեփանավանի շինարարի փորձարարական կոմբինատում 2-րդ կարգի ինժեներ է եղել:

1995-1999 թթ․-ին՝ Ստեփանավանի «Ջրմուղ-Կոյուղի» ձեռնարկության աբոնենտական բաժնի վարիչ։

2000-2002 թթ․-ին եղել է ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՓԲԸ-ի  «Ստեփանավանի Անտառտնտեսություն» ՓԲԸ գործադիր տնօրենը։

2002-2003 թթ․-ին աշխատել է ՀՀ Լոռու մարզի բնապահպանական պետական տեսչությունում՝ ավագ պետական տեսուչ։

2003-2007 թթ․-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետի տեղակալն է եղել:

2015-2016 թթ․-ին՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հյուսիս-Արևմտյան տարածքային մասնաճյուղի «Ստեփանավան» տեղամասում կոմերցիոն ծառայության պետ։

2017-2020 թթ․-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Ստեփանավան» տեղամասի պետն է եղել:

2012 թվականից ԲՀԿ քաղխորհրդի անդամ է։

Ստեփանավանի ԵԿՄ բաժանմունքի փոխնախագահ է։

Ամուսնացած է, ունի երեք որդի։

ՀԱԿ-ի համայնքապետի թեկնածուն 1964 թվականին ծնված Վանո Հակոբյանն է: Վերջինս ծնվել է Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում:

1971-1981 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1982-1989 թթ. սովորել է «Եր. Պի Գյումրու» պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ է:

1983-1985 թթ. ծառայել է սովետական բանակում:

1990-1993 թթ. աշխատել է Ստեփանավանի կահույքի ֆաբրիկայում՝ որպես ինժեներ:

2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ:

Այժմ զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի սեփական ֆերմերային տնտեսություն:

Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Աղբյուր՝ armtimes.com