Միգուցե քիմիայի և աշխարհագրության հարցաշարե՞րն են բարդ եղել նման շատ ցածր արդյունքի համար. Արարատ Միրզոյանը՝ Վահրամ Դումանյանին
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց մանրամասներ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց նաև տվյալներ, թե որ առարկաների գծով են գրանցվել ամենաբարձր ցուցանիշները և որ մարզերում, և որ առարկաների գծով են գրանցվել ցածր ցուցանիշներ:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե միգուցե քիմիայի և աշխարհագրության հարցաշարե՞րն են բարդ եղել նման շատ ցածր արդյունքի համար, ինչին նախարարն արձագանքեց. «Պարոն Միրզոյան, ցավոտ հարց եք տալիս: Կարծում եմ՝ հարցաշարերը չեն խնդիրը, այլ մենք պետք է վերլուծենք այս խնդիրը: Հարցաշարերը բոլոր առարկաների գծով մեկ մոտեցմամբ, միևնույն տրամաբանությամբ են կառուցվել, ուղղակի հավանաբար այդ բնագավառներում մենք ունենք խնդիրներ: Այս առարկաների գծով նույնիսկ ընդունելության քննություններին անվճար տեղերն են թափուր մնում: Այսինքն՝ այս արդյունքը, ցավոք սրտի, անակնկալ չէ»: