Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը
Քաղաքականություն
15:17, 23 октябрь 2021
Եթե ​​ձեռք բերվի համաձայնություն Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի. այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի գործակալության աղբյուրը հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում կարող է կայանալ Ռուսաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի,  Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, և կողմերին սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», - ասել ա Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե նոյեմբերի առաջին տասնօրյակում իրոք նախատեսվու՞մ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Մոսկվայում: