Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարդիկ պետք է իրականությունն իմանան, որ ճիշտ որոշում կայացնեն»․ Կապանի ՔՊԿ թեկնածու Դավիթ Դանիելյանն այցելել է ՔՊ գրասենյակներ

Նոյեմբերի 14-ին տեղի կունենան Կապանի ՏԻՄ ընտրությունները, որին մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, և «Շանթ» դաշինքը, որի թեկնածուն է քոչարյանական Գևորգ Փարսյանը:

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագրի Կապանի համայնքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանը այցելել է Կապանի ՔՊԿ գրասենյակներ և տեղում ծանոթացել քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը և մի շարք կուսակցականներ։

Դանիելյանն իր խոսքում անդրադարձել է Կապանի անվտանգային հարցերին։

Խոսելով Կապանի զարգացման ՔՊ ծրագրի մասին՝ նշել է, որ Կապանը պետք է լինի Հայաստանի կրթության մայրաքաղաքը։

«Մարդկանց պետք է ներկայացնել իրականությունը, որից հետո թողնել՝ նրանք կկայացնեն իրենց որոշումը, պետք չէ պարտադրել կամ ստիպել։ Նրանք պետք է իրականությունն իմանան, որ ճիշտ որոշում կայացնեն»,- ասել է Կապանի համայնքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանը։