Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՔՊԿ Կապանի կենտրոնական գրասենյակ․ քննարկել առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր

Սուրեն Պապիկյանն այցելել է ՔՊԿ Կապանի կենտրոնական գրասենյակ․ քննարկել առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր
Քաղաքականություն / Հայաստան
20:34, 24 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար  Արայիկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Կապանի կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցան համայնքում նախընտրական աշխատանքներ իրականացնող ՔՊ թիմի հետ։ Քննարկեցին առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերը:
 
Կապանում ՔՊ-ի թեկնածուն ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, ով նույնպես ներկա էր հանդիպմանը: Սուրեն Պապիկյանը համակիրների հետ հանդիպման ընթացքում ծանոթացավ իրականացվող նախընտրական աշխատանքներին. իր դիտակումները եւ պատկերացումները ներկայացրեց, խոսեց ՔՊ-ի նախընտրական ծրագրի մասին։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետ Մեթիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը եւ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։