Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բալասանյան դաշինք»-ի պայմանը մեկն է` քաղաքապետ պետք է լինի միայն մեր առաջին համարը. «Բալասանյան դաշինք»-ի ներկայացուցիչ

«Բալասանյան դաշինք»-ի պայմանը մեկն է` քաղաքապետ պետք է լինի միայն մեր առաջին համարը. «Բալասանյան դաշինք»-ի ներկայացուցիչ
Քաղաքականություն
20:13, 25 октябрь 2021
Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Գյումրու ավագանու մանդատները բաշխվեցին հինգ քաղաքական ուժերի միջև. 14 մանդատ ստացավ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, 11 մանդատ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 4 մանդատ` «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, 2 մանդատ` «Ապրելու երկիր» կուսակցությունը և 2 մանդատ` «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունում ընթանում են ներքին քննարկումներ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու համար: Այս մասին Civic.am-ին ասաց կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արամ Շաբոյանն ու նշեց, որ օրերս կհրապարակեն իրենց որոշումը. «Եթե կոալիցիա չկազմենք այլ ուժերի հետ առաջին փուլում չենք կարող քաղաքապետ ընտրել, որովհետև քաղաքապետ ընտրելու համար 17 մանդատ է պետք: Իսկ կոալիցիա կազմելու դեպքում էլ մեր պայմանը մեկն է, որ քաղաքապետ ընտրվի մեր առաջին համարը` Վարդգես Սամսոնյանը»:  

«Ապրելու երկիր» կուսակցությունից Վաղարշակ Մալխասյանն էլ ընգծես, որ այս պահի դրությամբ մտադրություն չունեն որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու:  

ՀՀԿ-ից Նարեկ Միրզոյանը, որը Գյումրու ավագանու ցուցակի 2-րդ համարն է, ասաց, որ բացառում են ՔՊ-ի հետ կոալիցիան, իսկ մյուս ուժերի հետ հարցը դեռ քննարկման փուլում է:  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գրասենյակից խոստացան ավելի ուշ պատասխանել մեր հարցին: