Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն փակ նիստ կանցկացնի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԱԺ-ն փակ նիստ կանցկացնի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Քաղաքականություն
10:47, 26 октябрь 2021
Այսօր`հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացնելով օրակարգի հարցերն ընդգծեց, որ ԱԺ խորհրդի որոշմամբ ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի, ՀՀ քաղաքացիության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի, ՏԻՄ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախահծերի փաթեթների և Գեոդեզիայի, քարտեզագրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների տևողությունը սահմանվել է իննսունական րոպե:

ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ պատգամավորների առնվազ մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետարքրքրություն ներկայացնող Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման թեմայով խնդիրները հրատապ թեմայով անցկացնել փակ նիստում: Ընդդիմության առաջարկած նախագիծը դրվեց քվեարկության և 63 կողմ ձայնով որոշումն ընդունվեց: ԱԺ-ն ընդունեց նաև այն որոշումը` ըստ որի սահմանի վերաբերյալ հարցերի համար հարակից զեկուցման հնարավորություն տրվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչու ներկա չի լինելու ԱԳ նախարարը, քանի որ իրենց առաջարկի մեջ բազմաթիվ հարցեր վերաբերում են Արարատ Միրզոյանին: Ռուբինյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավորի` նշեց, որ ընդդիմության առաջարկը փոխանցվել է կառավարությանը և կառավարությունը հարկ է համարել նշյալ երկու պաշտոնյաներին գործուղել ԱԺ: