Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդ պարտության կերտողները ձեր խմբակցությունում նստած մարդիկ են. Արփի Դավոյանը՝ ընդդիմությանը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը անդրադարձավ ընդդիմության կողմից իշխանությանը տրված վիրավորական արտահայտություններին և նշեց. «Ի դեպ, թրքացման մասին մի բան ասեմ. Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք էր տեղի ունեցել ադրբեջանական ֆիլմերի փառատոն. հիշեք»:

Մեջբերելով ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը՝ Արփի Դավոյանն ասաց. «Թշնամին պատրաստվում էր պատերազմի, իսկ դուք, պաշտոնատար անձինք վաճառում էին զորամասեր, ու չգիտենք, թե էդ փողն ուր էր գնում: Եվ դուք դեռ համարձակվում եք մեզ ասել՝ էս եք, էն եք: Էդ պարտության կերտողները ձեր խմբակցությունում նստած մարդիկ են»: