Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 

Այն մեկնարկեց 1 րոպե լռությամբ. պատգամավորները հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

«Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում՝կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նիստը բացելով՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: