Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Աբրահամյանը ընթերցեց Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունները դատապարտող ԱԺ հայտարարության տեքստը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 
Հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկության դնելուց առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ընթերցեց հայտարարության տեքստը:
«ՀՀ-ն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան: Ադրբեջանի կողմից արձանագրվող գերեվարված և պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները, Ադրբեջանի կողմից ԱՀ տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը, հայատյացաության չդադարող հռետորաբանությունը... Ադրբեջանի կողմից վերը նշված հանցագործությունները շարունակվում են՝ ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով: 
Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա համաձայնության միջոցով»,- մասնավորապես նշեց Տիգրան Աբրահամյանը և հավելեց, որ դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները: