Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթիկում քաղաքապետի ՔՊ թեկնածուն Անան Ոսկանյանն է, ոչ թե ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը

Արթիկում քաղաքապետի ՔՊ թեկնածուն Անան Ոսկանյանն է, ոչ թե ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը
Քաղաքականություն
12:42, 27 октябрь 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորողներին։

Ըստ արդեն հաստատված ցուցակի, Արթիկում ՔՊ քաղաքապետի թեկնածուն Անան Ոսկանյանն է։ Վերջինս Պեմզաշեն համայնքի ղեկավարն է։

Նշենք, որ օրերս որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ Արթիկում ՔՊ-ի թեկնածուն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն է։