Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման նոր ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայնքում». Դավիթ Խուդաթյանը կգլխավորի ՔՊ համամասնական ցուցակը Արմավիրում

«Ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման նոր ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայնքում». Դավիթ Խուդաթյանը կգլխավորի ՔՊ համամասնական ցուցակը Արմավիրում
Քաղաքականություն
15:18, 27 октябрь 2021
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի արմավիրցիներ, սարդարապատցիներ, մյասնիկյանցիներ, հացիկցիներ, խանջյանցիներ, լուկաշինցիներ, նորավանցիներ, մայիսյանցիներ, այգեվանցիներ, լենուղեցիներ, արաքսեցիներ սիրով տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ գլխավորելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։

Ես և ավագանու անդամության մեր թեկնածուները անելու ենք ամեն ինչ Արմավիր, Սարդարապատ, Մյասնիկյան, Հացիկ, Խանջյան, Լուկաշին, Մայիսյան, Նորավան, Այգեվան, Լենուղի, Արաքս համայնքների զարգացման, Ձեր սպասելիքների արդարացման համար։ 

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման նոր ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայնքում՝ մարզկենտրոն Արմավիրում և մեր սիրելի գյուղերում, խոշորացված Արմավիրը պիտի դառնա Հայաստանի Հանրապետության համայնքային զարգացման լոկոմոտիվը և մեր ջանքն ու մտքերը ուղղված են ծառայելու այս գաղափարին։