Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք շարունակում ենք մնալ 2020թ. դեկտեմբերի դիրքերում. Վարչապետը՝ Փելասարի թեմայով շահարկումների մասին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցն առնչվում էր Փելասարի դեպքերին և դրանց վերաբերյալ քաղաքական որոշ շրջանակների շահարկումներին: Վարչապետից պատգամավորը այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց:

Ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշեց. «Եթե չեմ սխալվում, երեկ այս դահլիճում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Եվ ինչպես 2020թ. դեկտեմբերին, մեր սահմանապահ ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում: Մենք շարունակում ենք մնալ 2020թ. դեկտեմբերի դիրքերում, ուրիշ ի՞նչ հարց կա»: